Մայոր Լենդրուշ Խաչատրյանն ունի բոլորիս աջակցության կարիքը

Մայոր Լենդրուշ Նորայրի Խաչատրյանը այն նվիրյալներից է, ով հայրենիքին ծառայելը միշտ պատիվ է համարել և այդ գիտակցումով անմնացորդ տրվել է իր գործին, զինվորներին, զինակից ընկերներին։ Այս մասին գրել է «Արցախպրեսը»։

Այս գիտակցումով է, որ հոգ է տարել, որպեսզի յուրաքանչյուր զինակից սաղավարտ կրի՝ մոռանալով իր մասին, սեփական ապահովության մասին։ Սեպտեմբերի 28-ին եղել է դիտակետում՝ ստանալով գանգուղեղի բաց վնասվածք։

Լենդրուշը ծնվել է Մարտունու շրջանի Աշան գյուղում, 1989 թվականի սեպտեմբերի 16 -ին: Դեռ դպրոցական տարիներից էր որոշել զինվորական կրթություն ստանալ, ուստի ավարտելով գյուղի դպրոցը՝  ընդունվեց Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, այնուհետև՝ միացավ ՊԲ -ի «Եղնիկներ» զորամասի սպայական անձնակազմին՝ որպես գումարտակի հրամանատար:

Զինվորների հետ հավասար զինվոր էր, հրամանատարների հետ հավասար հրամանատար, անվախ ու վճռական իր որոշումներում: Նա հավատում էր, որ հայրենիքի վաղվա օրը կերտվում է խրամատում, դրա համար էլ փորձում էր առավելագույնս կատարել հրամանատարի իր պարտականությունները։ Ամուսանցած է, ունի երեք զավակ, մեծը ՝ 7 տարեկան է, փոքրը՝ 10 ամսական:

Սեպտեմբերի 28- ից  առ այսօր Լենդրուշը անգիտակից վիճակում Երևանի Էրեբունի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է, գտնվում է վեգետատիվ ստատուսում:

Այս պահին մայոր Լենդրուշին անհրաժեշտ է նյարդավերականգնողական բուժօգնություն, որը ՀՀ- ում ստանալ հնարավոր չէ։ Գերմանիայի Medical park Berlin հիվանդանոցից ստացել ենք դրական պատասխան `բուժումը այնտեղ շարունակելու համար, որի համար անհրաժեշտ է մոտ 160000 եվրո:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում