ԱԺ-ը ընդունեց զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը

ԱԺ-ը քվեարկությամբ ընդունեց նախորդ օրվա նիստում քննարկված նախագծերը:

Խորհրդարանն ընդունեց՝

«Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին»  օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցմամբ),

«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցմամբ).

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու և  2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),

«Հայաստանի Հանրապետության կենտորնական բանկի մասին»  օրենքում  լրացում կատարելու մասին (առաջին ընթերցմամբ)

«Փողերի լվացման և  ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու (առաջին ընթերցմամբ),

«Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և  բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին,

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին (առաջին ընթերցմամբ) նախագծերը:

ԱԺ-ն սկսեց  քննարկել «2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և  ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում և  «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը, որը ներկայացնում է օմբուդսմեն Արման Թաթոյանը:

Նշենք, որ նիստին մասնակցում է 80 պատգամավոր։