Ադրբեջանցիներն ավերել են Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանատունը (լուսանկարներ)

Ավերվել է Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանատունը: Այս մասին ահազանգում է «Caucasus Heritage Watch»։  «Գերեզմանատունը հիմնադրվել է 19-րդ դարի սկզբին։ Արբանյակային նկարները ցույց են տալիս դրա ամբողջական ոչնչացումը: Բուլդոզերի հետքերը»,- գրված է CHW թվիթերյան էջում։

Նշվում է, որ նույն գյուղում, կարծես, շինարարության սպառնալիքի տակ է հայտնվել 1846 թ. հիմնված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Եկեղեցուց անմիջապես արևելք ընկած հատվածում, ասվում է, որ բուլդոզեր է տեղադրվել, և բեռնատար մեքենաները կայանել են տարածքում:

CHW-ը հետազոտողների թիմ է, որի առաքելությունն է վերահսկել և փաստաթղթավորել վտանգված և վնասված մշակութային ժառանգությունը՝ օգտագործելով արբանյակային պատկերները: