Արմատական իսլամիստները պատերազմ են մղում հանրապետության դեմ. Ֆրանսիայի վարչապետ

Արմատական ​​իսլամիստներն իսկական պատերազմ են մղում Ֆրանսիայի դեմ: Այս մասին ուրբաթ հայտարարել է վարչապետ Ժան Կաստեքսը՝ ելույթ ունենալով Ռամբույե քաղաքում՝ իսլամիստ արմատականի կողմից սպանված ​​ոստիկանության աշխատակից Ստեֆանի Մոնֆերմի հիշատակին նվիրված ​​արարողության ժամանակ: Միջոցառմանը մասնակցում էին Ֆրանսիայի կառավարության մի շարք նախարարներ և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հայտնում է ТАСС-ը:

«Իսլամիստական ​​ահաբեկչությունը արյունոտ ֆանատիզմ է, այն պատերազմ է հայտարարել մեզ, բայց այս պատերազմը մեր դեմ վարում են ստոր և վախկոտ մարդիկ»,- ասել է վարչապետը:

Ըստ Կաստեքսի՝ «իսլամական ​​ահաբեկչությունը չի կարողանում համակերպվել Ֆրանսիայի Հանրապետության հանդեպ քաղաքացիների հավատի, ազատությունը պաշտպանելու նրանց գործողությունների հետ»:

Վարչապետը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից Ստեֆանի Մոնֆերմին հետմահու պարգևատրել է Պատվո լեգեոնի շքանշանով: