Արսեն Թորոսյանը նպատակ ունի լուծարել Հայաստանում գործող բոլոր տեսչական մարմինները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը նպատակ ունի առաջիկայում լուծարել Հայաստանում գործող բոլոր տեսչական մարմինները, քանի որ նրանց այդպես էլ չկարողացավ ենթարկեցնել: Եվ հիմա քանի որ բոլոր տեսչական մարմինները վարչապետին կից կառույցներ են, նա նաև նպատակ ունի դրանք տանել և միավորել նախարարություններին, ինչպես եղել է նախկինում:

Նախարարները աշխատում էին, հետո իրենց նշանակած կադրը ստուգում էր նախարարության գործունեությունը։ Եվ հիմա Արսեն Թորոսյանը նպատակ է դրել ազատվել տեսչական մարմինների գրասենյակներից ու նոր ձևավորվող տեսչություններում իրենց ցանկալի անձանց նշանակել։ Թե ինչով կավարտվեն աղմկահարույց պաշտոնյայի նկրտումները, դժվար է ասել, սակայն վարչապետի աշխատակազմի ղեկավարը տվել է մեկնարկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում