«Ադրբեջանցի զինվորները ձեռքերը մտցնում էին ստամոքսիս վերքի մեջ, կծու պղպեղ փչում աչքերիս»․ հայ ռազմագերիները սարսափելի մանրամասներ են պատմում

VICE World News-ը ծավալուն անդրադարձ է հրապարակել այն մասին, թե ինչ սոսկալի կտտանքների են ենթարկվել հայ ռազմագերիները Բաքվի բանտում։

Ըստ լրատվամիջոցի՝ դեռևս ադրբեջանական գերության մեջ են գտնվում 218 անձ։

«Վազգենը ծանր վիրավոր է եղել. 7 օր անշարժ պառկած գոյատևել է մոտակա ծառից թափված խնձորներով։ Ադրբեջանցի
վարձկանները նրան արյունոտված բերել են ռազմական օբյեկտ: Հաջորդ մի քանի ժամվա ընթացքում նրան տեղափոխել են ստորաբաժանումից մյուսը և դաժանորեն ծեծել։

«Ադրբեջանցի զինվորները ձեռքերը մտցրեցին ստամոքսիս վերքի մեջ: Նրանք կծու պղպեղ փչեցին աչքերիս մեջ և վառեցին ձեռքերս, հետո փայտերով ծեծեցին ինձ: Պարբերաբար ինձ հանձնում էին զինվորների նոր խմբի, ովքեր ինձ ծեծում և խոշտանգում էին», – մատմել է թշնամու գերությունից ազատված Վազգենը։

VICE World News-ին ուղարկված պարզաբանման մեջ ՄԻԵԴ-ը հայտնել է, որ զբաղվում է 218 ենթադրյալ գերիների վերաբերյալ միջանկյալ խնդրանքներով: