Քանի դեռ վայրի վարչապետներն իրար են հոշոտում, ամենադավաճանը, հավատարիմ իր առաքելությանը, պետությանը մահվան վկայականն է ստորագրում

Եվ այդ մեկ վարչապետը դու՛ ես … Ամենադավաճանն «իրավացի» էր` վարչապետացուների ամբիցիաներն ա շոյել, ամենքը վարչապետ են, ամենքն` առաջնորդ, ու քանի դեռ վայրի վարչապետներն իրար են հոշոտում, ամենադավաճանը, հավատարիմ իր առաքելությանը, պետությանը մահվան վկայականն է ստորագրում։

Իրականում, այն ամենն, ինչ կատարվում է մեր երկրում և մեր երկրի հետ մեր հանրային դիսկուրսից գրեթե իսպառ բացակայում է. մենք պատեպատ ենք զարկվում, փորձում ենք չշեղվել իրական օրակարգերից, մինչդեռ այդ օրակարգերի մասին տեղեկություն իսկ չունենք։

Մեզնից հեռու, մեր բացակայության պայմաններում մեր մահվան ծեսերն են արդեն հերթագրում, կազմակերպում են պետության վախճանի հանդեսը, գուցե թափորն է արդեն իսկ ցուցակագրված, մինչդեռ մենք հոգեվարքի մեջ միայն մեկմեկու հարցնում ենք` քանի մեռնելը կա, խրխռալը ո՞րն է։

Ո՞վ կմտածեր` մինչևիսկ ինչ ֊ որ բոսյակ, բայց խիստ սկզբունքային դավաճանի առջև անկարող կլինի մինիմալ միաբանության բացակայության պատճառով դարեր ի վեր մտրակված հայ ժողովուրդը։

Հիմա ամեն մեկն իրեն վարչապետ է հռչակել ու հրամայում է` միաբանվել հենց իրեն, ամեն մի գաճաճ ու անպտուղ թուփ, կարծելով` բաոբաբ ա, ինքն իրեն հպարտորեն առանցք է համարում, ու հաստաբուն և սաղարթախիտ անտառ թվացող, բայց իրականում մացառների տափաստանի վերածված երկիրը դառնում է անապատային քոչվորակերպ իժերի ու կարիճների բնակատեղի. առավել լավ չէ՞` թե իմը չէ, իժերի փայ թող դառնա ավազը, քան կենսատու հումուս` ուրիշի ձեռքին` ահա «և այդ մեկ վարչապետը դու՛ ես» խարդախ ու, ցավոք, մեզ բնութագրող, մարդը բարձրագույն արժեք է մեծագույն ստի դառնաղի հետևանքը։

Եղած առաջնորդների շարքում մի բաոբաբ կա` կա՛մ կհավաքվեք նրա շվաքի տակ, կապրեք, կա՛մ ձեր արմատները կեր են դառնալու անապատային սողուններին։

Հ.Գ. Ի դեպ` ինչպես գլխի մեծությունը` վագրի, բոյն ու հաստությունը էլ բաոբաբի նշան չէ։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից