Կարիբյան ճգնաժամն է՞լ եք դուք լուծել․ Քաղաքագետը՝ իմքայլական պատգամավորին

Սպասելի էր…Հովիկ, իսկ Կարիբյան ճգնաժամն է՞լ եք դուք լուծել

Նիկոլին սպասարկող երեսփոխան Հովիկն, ով միշտ աչքի է ընկնում իր անկրկնելի տգիտությամբ և անզուգական պրիմիտիվությամբ, ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի հետ կատարվածը ցեղասպանություն որակելը կապում է «մեր իշխանության վարքագծի հետ»…Սպասելի էր…

Չեմ զարմանա, եթե անթերի տգետ Հովիկն, օրինակ` Կարիբյան ճգնաժամի լուծումը ևս կապի իրենց իշխանության հետ…

Հիշեցնեմ, որ անցյալ տարի ԱԺ խլնքագետ փոխխոսնակ Լենան ևս իրենց իշխանության հետ էր կապում ցեղասպանության միջազգայնացման գործընթացը և որոշ հաջողություններն այդ բնագավառում… Իսկ հիմա իշխանություններն ուրիշի գործերը քայլիստներին վերագրելու «պատվաբեր» գործը վստահել է Հովիկին…

 

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից։