Նակոլկա Շուշոյի հրահանգով Մեղրիի մաքսատունը չի աշխատում. մեծ թվով բեռնատարերի կուտակում է առաջացել․ NEWS.am

NEWS.am տեղեկութուններով՝ հայ–իրանական սահմանին՝ Մեղրիի անցակետի մոտ այս պահին Հայաստանից Իրան ուղևորվող բեռնատարերի խոշոր կուտակում կա, քանի որ մաքսատունը չի գործում։

Ըստ մեր տեղեկությունների՝ անցակետը փակելու հրահանգը տվել է ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, ում մամուլը կնքել է Նակոլկա Շուշո մականունով։

Թե ինչ պատճառով է նման հրահանգ իջեցվել, հայտնի չէ։ ՊԵԿ–ը դեռևս պաշտոնական հայտարարություն այս առնչությամբ չի արել։