Երևանում մի հատ էլ կա էս օդանավից, գրանցված Fly Armenia ընկերությունում, բայց չգիտես ինչու՝ կրում է ղազախական պետական օդանավերի գրանցման UN-…. գրանցման նիշը

Ավելի, քան 2 ամիս առաջ ես հայտարարություն տարածեցի, որ առևանգվել է, կամ խաբեությամբ Իրան է տարվել հայկական EK-FAA գրանցմամբ Բոինգ-737 օդանավը:

Ես նշեցի  նաև, որ սա ՀՀ ավիացիոն իշխանությունների ՀԱՆՑԱՎՈՐ, ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ արդյունք է:

Եվ, որ դրա արդյունքում Հայաստանը ամրագրում է իր տեղը համաշխարհային ավիացիայի «սև ցուցակում», ու կարող է ենթարկվել ԱՄՆ պատժամիջոցների:

Անցած երկու ամիսների ընթացքում բազմաթիվ լրատվամիջոցներ անդրադարձան այս հարցին: Ոչ մի օր շունչ քաշելու հնարավորություն չտվեցին այս խաբեության հեղինակներին և իրենց պասիվությամբ նրա իրականացմանը սատարող պետական պաշտոնյաներին:

Բոլորին հասկանալի դարձավ կատարվածի ամբողջ իմաստն ու խորությունը:

Հայտարարությամբ հանդես եկավ ԱՄՆ դեսպանատունը…

Մի խոսքով, մենք` ձեր օգնությամբ, հարգելի լրագրողներ և սիրելի հանրություն, հասանք գլխավոր նպատակին.

-Օդանավը վերադարձվեց Հայաստան,

-Հայաստանը խուսափեց ԱՄՆ հավանական պատժամիջոցներից.

Բայց խնդիրը դեռ վերջնական լուծում չի ստացել:

Նախ և առաջ` դեռ չի պարզաբանվել, թե ԻՆՉՊԵ՞Ս այս գործարքը տեղի ունեցավ:

Էս ամեն ինչը իրենց ապիկարությամբ ու հանցագործ անգործությամբ սատարած պետական չինովնիկները հպարտությամբ են հայտարարում, որ տեսա՞ք, կարողացանք հետ բերենք: Տեսանք: Տեսանք, որ դա ԱԳՆ չարչարանքի արդյունքում ստացվեց:

Իսկ ցույց կտա՞ք տեսնենք, թե Ո՞ՆՑ էդ առևանգումը հնարավոր դարձավ իրագործել:

Վարչապետի պաշտոնակատարը կբացատրի՞, թե ոնց, ու ինչու՞ իր վարչապետ եղած ժամանակ մատների արանքով անգամ չնայեց իր սեղանին դրած, ԱԱԾ հետաքննության ուղարկած Զեկուցագրին, որում բառացիորեն նկարագրված էր էս սցենարը,

– Երևանում մի հատ էլ կա էս օդանավից, գրանցված Fly Armenia ընկերությունում, բայց չգիտես ինչու կրում է ղազախական պետական օդանավերի գրանցման UN-…. գրանցման նիշը: Այդ մեկը չի պատրաստվու՞մ Իրանի վրայով որևէ տեղ, ասենք` Օման, թռչելու: Ու կա՞ գարանտիա, որ սա էլ Թեհրանում վթարային վայրէջք չի կատարելու:

Հիշեցնեմ, որ 2019 թ Հուլիսի սկզբին ձեր խոնարհ ծառան ՀՀ ՔԱԿ նախագահի նախկին տեղակալ Արսեն Պողոսյանի հետ համագործակցությամբ կանխեց  կեղծ կիրգիզական գրանցմամբ Աէրոբուս-310 օդանավի նմանատիպ առևանգման փորձը…

Դե, հարցեր էլի կան, իհարկե:

Բայց էսքանի պատասխանն առ այժմ կբավարարեր ինձ

Հակոբ Ճաղարյանի ֆեյսբուքյան էջից