Բայդենը Էրդողանին տեղեկացրել է, որ պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Էրդողանի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հաղորդում է Բլումբերգի աղբյուրը:

Ըստ Bloomberg-ի՝ ակնկալվում է, որ Բայդենը «ցեղասպանություն» բառը կօգտագործի շաբաթ օրը հայտարարության մեջ, որն ավանդաբար արվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` կատարելով իր նախընտրական քարոզարշավի խոստումը: Գործակալության տեղեկության հաստատման պարագայում, Բայդենը կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, ով հրապարակավ կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

ԱՄՆ և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են հունիսին հանդիպել Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։