Մեղրիի քաղաքապետի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի ժամը 22։00-ին

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, այսօր՝ ապրիլի 23-ին, Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին ձերբակալելու իրավաչափության դեմ պաշտպանների բողոքի քննությունն ավարտվեց։

Որոշումը դատարանը կհրապարակի այսօր՝ 22։00-ին։

Փաստաբանն ասաց, որ ներկայացվել է իրեղեն ապացույց, որը վկայում է՝ քաղաքապետը ոչ թե անկարգություն հրահրող ցոցումներ է տվել, այլ հանդարտության կոչեր է արել:

Իշխանությունը գործով որպես վկա է ներգրավել ոստիկանների, որոնք տպավորություն են հայտնել, թե իբր Մեղրիի քաղաքապետն իր ներկայությամբ թեժացնում էր իրավիճակը, թեև տեսանյութերն այլ բան են վկայում: Փաստաբան Երեմ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանում վաղուց վերացել էր ոստիկաններին որպես վկա ներգրավելու և սպառնալիքների նորքո ցուցմունք կորզելու արատավոր պրակտիկան, որն այս իշխանությունը վերականգնում է: