ՀՀ գլխավոր դատախազության մոտ իրավիճակը լարված է․ ոստիկանական բռնության արդյունքում քաղաքացին ուշագնաց եղավ

ՀՀ Գլխավոր դատախազության մոտ իրավիճակը լարված է։ Ի աջակցություն սյունեցիների ակցիայի մասնակիցները դատախազության շենքի առջև են։ Քաղաքացիները փորձում են մուտք գործել դատախազության շենք, ոստիկանները բռնություն են գործադրում՝ չթողնելով քաղաքացիներին ներս մտնել։ Այս պահին իրավիճակը լարված է։ Քաղաքացիները ձվեր նետեցին դատախազության շենքի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել ՀՀ Գլխավոր դատախազության շենքի դիմաց՝ պահանջում են Գլխավոր դատախազին քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի և վերջինիս խմբակի դեմ, ինչպես նաև պահանջելով դատախազին իջնել և հանդիպել իրենց հետ։

Քաղաքացիները վանկարկում են՝ առանց թուրքի Հայաստան, հեռացնել թուրք Նիկոլին։ Ոստիկանական բռնության արդյունքում քաղաքացին ուշագնաց եղավ։

Տեսանյութն՝ այստեղ