Չեն ուզում Մեղրիի միջանցքը իրենց կամքով, խաղաղ կյանքի դիմաց տան, ուրեմն պատերազմով կվերցնեն. Նիկոլ Փաշինյան

Սյունիքի մարզ կատարած անփառունակ այցի ավարտին ՀՀ վարչապետի աթռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ըստ 168.am -ի աղբյուրների, Սյունիքի մարզպետարանի շենքում խորհրդակցության ժամանակ սկանդալային հայտարարություն է արել:

Մեղրիում, Ագարակում միջադեպերից, Քաջարան մուտքի արգելքից ու առհասարակ ժողովրդի ընդունելությունից բանականությունը կորցրած՝ Նիկոլ Փաշինյանը մարզպետարանի շենքում մի քանի մտերիմ ու վստահելի անձանց ներկայությամբ ասել է՝ «Չեն ուզում Մեղրիի միջանցքը իրենց կամքով, խաղաղ կյանքի դիմաց տան, ուրեմն պատերազմով կվերցնեն»: