Մանր թվացող այս քայլերը տանում են դեպի մեծ պատերազմ. 3

Սկիզբը` այստեղ

Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի արտգործնախարարների քաղաքական խորհրդականների և ներկայացուցիչների երեքժամյա բանակցություններն ավարտվել են ապարդյուն: Այս մասին երեկ հայտարարել է ռուսական պատվիրակության աղբյուրը:

«Փոխհրաձգության թեժացումը կանխելու մեխանիզմների, ինչպես նաև մեղավորներին պատասխանատվության կանչելու միջոցների վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության որոշակի առաջարկները բախվել են Ուկրաինայի խոչընդոտներին», – ասել է նա «ՌԻԱ Նովոստի»-ին:

Աղբյուրը միաժամանակ ընդգծել է, որ հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ հարցերը բարձրացվել են Ռուսաստանի նախաձեռնությամբ: Նրա տեղեկություններով, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները տվյալ ոլորտում կոնկրետ որոշումների փոխարեն, հանդես են եկել «կրակի դադարեցման կողմնակցության մասին անհասցե դեկլարատիվ  քաղաքական հայտարարություններով»:

Ռուսական պատվիրակության աղբյուրի խոսքով, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի դիրքորոշումները վկայում են նույնիսկ զոհերի, ինչպես նաև Դոնբասի առաջնագծում ավերածությունների գնով բանակցային գործընթաց նմանակելու ու բանակցությունների հետագա ձգձգման բացահայտ ցանկության մասին:

Երեկ ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը ԵՄ արտգործնախարարների տեսակոնֆերանսի արդյունքում Ռուսաստանին ու Ուկրաինային համագործակցության կոչ է արել: Մնում է ապշել, թե այս ինչ գյուտ է արել: Պոռնիկ Եվրոպայի ներկայացուցիչները, փաստորեն, ճիշտ նույն կերպ են վարվում, ինչ Արցախյան հակամարտության պարագայում` անհասցե դեկլարատիվ հայտարարություններ, հակամարտ կողմերին ուղղված համագործակցության կոչեր… Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճն էլ չի տարբերվում Իլհամ Ալիևի և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճից, նրանց վարած քաղաքականությունից:

Զելենսկին ապրիլի 16-ին հայտարարել է, որ պատրաստ է Դոնբասում տիրող իրավիճակը Նորմանդական քառյակի ձևաչափով քննարկել բոլոր ղեկավարների հետ, նաև նշել է, որ Կիևը Դոնբասի վերաբերյալ պատրաստ է ցանկացած պահի վերադառնալ իմաստալից դիվանագիտական երկխոսության, անշուշտ, իմաստալից դիվանագիտական երկխոսության տակ նկատի ունենալով, որ Ռուսաստանը կամ Դոնբասից պահանջում, նրան պարտադրում է հանձնվել Ուկրաինային (թե ինչպե՞ս, անհայտ է նույնիսկ եթե Ռուսաստանը ցանկանա այդպես վարվել), կամ բացարձակապես անտարբեր է լինում  Ուկրաինայի կողմից Դոնբասի օկուպացիային, նաև իր քաղաքացիների սպանդին, մեծամասշտաբ ավերածություններին և արյունահեղությանը:

Զելենսկու վերոնշյալ հայտարարության նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Դոնբասի շփման գծում իրավիճակը մտահոգիչ է: Նրա խոսքով՝ Կիևը չի ցանկանում կարգավորման ձգտել խաղաղ ու դիվանագիտական միջոցներով:

Նշենք, որ Դոնբասում իրավիճակի սրման առնչությամբ ավելի վաղ, ապրիլի 7-ին տեղի էր ունեցել Եռակողմ շփման խմբի (ТКГ) արտահերթ նիստ: Ըստ ռուսական կողմի ներկայացուցիչ Բորիս Գրիզլովի, ուկրաինական կողմը փորձել է խեղաթյուրել հրադադարի վերաբերյալ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Խախտումները հաստատելու մեխանիզմն օգտագործելու մասին Դոնբասի կառուցողական, կոնկրետ առաջարկները արգելափակվել են առանց որևէ փաստարկի», – ասել Գրիզլովը «Ինտերֆաքսին»:

Չնայած այն փաստին, որ Ուկրաինան ապրիլի 3-ին ինքն է Մինսկի համաձայնագրերի խախտմամբ, հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ Դոնբասում սրել հակամարտությունը ու պատրաստվում է մեծամասշտաբ պատերազմի, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը «Reuters»-ին տված հարցազրույցում կեղծավորաբար հայտարարել է, թե Ուկրաինան չի փորձի ուժով վերադարձնել իրեն Դոնեցկի և Լուգանսկի շրջանների գրավյալ տարածքները:

Դանիլովը միաժամանակ ակնարկել է, որ Ուկրաինան պատրաստ է պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի հետ` ասելով, որ իր երկիրը պատրաստ է պաշտպանվել ցանկացած հարձակման դեմ (իբր թե Ռուսաստանն է հարձակվելու Ուկրաինայի վրա), և այդ ծրագրված պատերազմի պատասխանատվությունը  նախապես փորձել է դնել ՌԴ նախագահի վրա: Նրա խոսքով՝ հակամարտության հետագա սրումը կապված կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններից:

«Պատերազմի հարցը կախված է միայն Պուտինից,- ասել է Ալեքսեյ Դանիլովը:- Պուտինը չի խղճում ժողովրդին, և սա խնդիր է»:

Իբր թե իրենք են խղճացողները… Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարություններում և Ուկրաինայի գործողություններում Սատանայի գործիք Արևմուտքի ձեռագիրև ակնհայտ է: Դե ինչ, եթե հակառուսական ատելությունից կուրացել են մինչև ողջախոհության վերջին նշույլները կորցնելու և պատերազմի դժոխքի կրակներում այրվելուն պատրաստ լինելու աստիճան, այդ կրակի պակաս չի լինի:

2014 թվականից Կիևը ռազմական գործողություն է իրականացնում Դոնբասի բնակիչների դեմ, ովքեր հրաժարվելով ճանաչել հեղաշրջման արդյունքները և Ուկրաինայի նոր կառավարությունը, իրենց անկախությունն են հռչակել:

 

Արթուր Հովհաննիսյան