Մանր թվացող այս քայլերը տանում են դեպի մեծ պատերազմ (տեսանյութ). 2

Սկիզբը` այստեղ

Աշխարհի ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերի նպատակներին ու դրանց իրագործմանը լծված ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ծրագրերին տեղյակ լինելով, Ռուսաստանը, բնականաբար, ձեռքերը ծալած չի նստել:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կասպիական նավատորմի 15 ռազմանավ մտել են Սև ծով, փաստորեն, համալրելով այնտեղ գտնվող Սևծովյան նավատորմի կարողությունները: Ավելին. Ավելին. Բոսֆորի նեղուցով անցել ու Սև ծով են մտել նաև ՌԴ ԶՈւ Հյուսիսային նավատորմի «Ալեքսանդր Օտրակովսկի» և «Կոնդոպոգա» խոշոր դեսանտային նավերը:

Պաշտոնական բացատրության համաձայն, վերոնշյալ ռազմանավերի անձնակազմերը, համագործակցելով Սևծովյան նավատորմի ուժերի հետ, մասնակցելու են ստուգողական ծովային զորավարժություններին (ավարտի ժամկետը, ի դեպ, չի նշվում), սակայն թերևս բոլորին էլ պարզ է, որ Ռուսաստանը պատրաստվում է արժանի հակահարված տալ Ուկրաինային, եթե այն Դոնբասի, Ղրիմի առնչությամբ համարձակվի պատերազմ սանձազերծել իր դեմ, անշուշտ,  ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ուղղորդմամբ, աջակցությամբ ու խրախուսմամբ:

Ընդգծենք, որ Սև ծովում Ռուսաստանից շուտ, ավելի քան 10 օր առաջ, ընդ որում, առանց նախապես հայտարարելու, Ուկրաինայի ռազմածովային ուժերն են սկսել զորավարժություններ, որոնց ավարտման ժամկետը նույնպես չի նշվում: Երբ Ուկրաինան է այդպես վարվում, պոռնիկ Եվրամիությունը և ԱՄՆ-ի վեցանոց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, իհարկե, ձայն-ծպտուն չեն հանում, չեն քննադատում, չեն դատապարտում, չեն պահանջում, նույնիսկ որևէ անհանգստություն չեն արտահայտում:

Լռում են, երբ Ուկրաինան Դոնբասում դիմելով ագրեսիայի, հարվածային ԱԹՍ-ներ ու հրետանի է կիրառում, խախտում Մինսկի համաձայնագիրը: Լռում են նաև, երբ Մեծ Բրիտանիան պատրաստվում է մայիսին Ուկրաինային և ՆԱՏՕ-ին համերաշխություն հայտնելու համար Սև ծով ուղարկել երկու ռազմանավ, բայց երբ Ռուսաստանն է պատրաստվում դիմակայել իրեն պատերազմի մեջ ներքաշելու նպատակով Ուկրաինայի, նրա ամերիկյան և եվրոպական դաշնակիցների հնարավոր սադրանքներին, քննադատում են, պահանջում, կոչ անում զորքերը դուրս բերել Ուկրաինայի հետ սահմանից:

Եվրամիությունը կարծում է, որ իրավիճակը Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին շարունակում է մնալ ծայրաստիճան վտանգավոր, և Ռուսաստանին կոչ է անում զորքերը դուրս բերել սահմանից. այս մասին այսօր, ԵՄ երկրների արտգործնախարարների հետ տեսազանգով բանակցություններից առա,ջ իր տեսաուղերձում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Մենք կքննարկենք իրավիճակը Ուկրաինայի սահմանին, որտեղ ռուսական զորքերը տեղակայված են դաշտային զորավարժությունների,- ասել է նա:- Սա շատ վտանգավոր իրավիճակ է, մենք Ռուսաստանին կոչ ենք անում հետ կանչել իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից»:

Դե պարզ է, որ ռուսական արջը երեք մատի արտահայտություն է ցույց տալու:

Անգլիական «The Times» և «Sunday Times» պարբերականների ռազմածովային աղբյուրների, ինչպես նաև ВВС ռուսական ծառայության տեղեկացմամբ, բրիտանական նավատորմի 45 տիպի էսկադրային ականակիրը` զինված նաև զենիթային հրթիռներով, և 23 տիպի հականավային ֆրեգատը Միջերկրական ծովում անջատվելով Միացյալ Թագավորության ռազմածովային ուժերի «Թագուհի Էլիզաբեթ» ավիակրի հարվածային խմբից, մայիսին Բոսֆորի նեղուցով մտնելու են Սև ծով:

«Թագուհի Էլիզաբեթ» ավիակիրը` F-35B կործանիչներով և  «Merlin» ուղղաթիռներով, մնալու է Միջերկրական ծովում՝ Սև ծովում ավիակիրների նավարկության անթույլատրելիության պատճառով, քանի որ Մոնտրյոյի կոնվենցիայով արգելված է Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով մեծ ջրատարողության ռազմանավերի մուտքը Սև ծով, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է լինելու աջակցել վերոնշյալ ռազմանավերին:

«The Times» օրաթերթը գրել է, որ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի առաքելությունը, որի մաս են կազմում Սև ծովում զորավարժությունները, հայտարարվել են դեռ փետրվարին, նախքան Ուկրաինայի մերձակայքում իրավիճակի սրումը, սակայն միաժամանակ հակասելով ինքն իր գրածին, նշել է, որ Մեծ Բրիտանիան իր այդ ռազմանավերի մանևրով մտադիր է համերաշխություն հայտնել Ուկրաինային և ՆԱՏՕ-ին` Ուկրաինայի սահմաններին Ռուսաստանի ուժեղացող ռազմական ակտիվության ֆոնին:

Եթե բրիտանական ռազմանավերի մուտքը Սև ծով նույնիսկ դեռ փետրվարին է նախատեսվել, ապա դա ընդամենը կարող է վկայել, որ Մեծ Բրիտանիան, ինչպես և ԱՄՆ-ը, Ուկրաինայի հետ համագործակցաբար, ավելի վաղ են նախապատրաստվել Ուկրաինայի կողմից Դոնբասի օկուպացիայի միջոցով սադրվելիք ռուս-ուկրաինական պատերազմին: Ինչպես հայտնի է, Ուկրաինան Դոնբասում դեպի մեծամասշտաբ պատերազմ տանող, դրա նախերգանքը հանդիսացող ռազմական գործողությունների մեկնարկը տվեց ապրիլի 3-ին: ԱՄՆ-ը նույնպես դրան ավելի վաղ է նախապատրաստվել…

Ռուսական ԶԼՄ-ները հունվարի 5-ին, հղում կատարելով Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) հրամանատարության վրա, տեղեկացրեցին, որ Միացյալ Նահանգները հարձակողական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) է տեղակայել Ռումինիայում: ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի «MQ-9 Reaper» հետախուզական- հարվածային ԱԹՍ-ներ (արագությունը կարող է ժամում հասնել ավելի քան 400 կմ-ի, թռիչքի առավելագույն տևողությունը` 24 ժամ) և շուրջ 90 զինծառայողներ տեղակայվել են Ռումինիայի Կիմպիա-Տուրզի քաղաքի 71-րդ ավիաբազայում՝ տեղեկատվության հավաքման, հսկողության, հետախուզության և ՆԱՏՕ-ի գործողություններին աջակցելու համար:

Նշվում է, որ անօդաչու թռչող սարքերն ու ռազմական անձնակազմը Ռումինիայում տեղակայվել են «երկար ժամանակով», սակայն չի նշվում, թե որոշակի որքան: Ինչպես շեշտել է գեներալ Ջեֆրի Հարրիգանը, ԱԹՍ-ների տեղակայումը տարածաշրջանում «հուսադրում է դաշնակիցներին և գործընկերներին», միաժամանակ հակառակորդներին հասկանալի դարձնում, որ ԱՄՆ-ի ՌՕՈւ-ն կարող է պատասխան տալ «ցանկացած ծագող սպառնալիքի»:

Անցյալ տարվա հունիսին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը Էստոնիայում ժամանակավորապես տեղակայելու է «MQ-9 Reaper» ԱԹՍ-ներ: Նշվեց, որ տեղափոխման նպատակն է աջակցել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետախուզական առաքելություններին: ԱՄՆ-ում և Եվրոպայում հաճախ են հնչում Ռուսաստանի Դաշնության հետ հնարավոր ռազմական բախման մասին հայտարարություններ, թեև  Մոսկվան բազմիցս նշել է, որ մտադիր չէ որևէ մեկի հետ կռվել և ստիպված է միայն ուժեղացնել պաշտպանությունը` ի պատասխան Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի աճող ուժերի:

Ռուսաստանի արտգործնախարարությունն ապրիլի 7-ին ՆԱՏՕ-ին մեղադրել է Ուկրաինայում և Սև ծովում աճող ակտիվության համար: Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ ագրեսիվ տեղեկատվական արշավ է անցկացվում Ուկրաինայի և մի շարք արևմտյան երկրների կողմից, որոնք Ռուսաստանին փորձում են մեղադրել Դոնբասում լարվածության աճի մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ մայիս-հունիսին ՆԱՏՕ-ն անցկացնելու է «Եվրոպայի պաշտպան  2021» զորավարժությունը, որը սառը պատերազմից ի վեր, լինելու է ամենախոշորը: Գործընկեր երկրներից ակտիվորեն ներգրավված են լինելու Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան: Կիևում ապրիլի 3-ին նրանք բացեիբաց հայտարարել են, որ այդ զորավարժություններն անհրաժեշտ են Ռուսաստանի հետ պատերազմի մշակման համար:

Դոնբասում իրավիճակի սրումից շատ ավելի վաղ, ելնելով Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի ասածից, գրել էինք, որ Ուկրաինան և նրա ետևում կանգնած ուժերն այնտեղ մեծամասշտաբ պատերազմը նախատեսել են մայիսի 2-րդ կեսին, և որ ռուս-ուկրաինական մեծամասշտաբ պատերազմի դեպքում այստեղ ևս կբռնկվի նոր և ավելի մեծ պատերազմ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան