«Եթե Հայաստանը չուզենա Զանգեզուրի միջանցք ստեղծել, մենք դա կանենք ուժով». Ալիև

«Մենք կիրագործենք Զանգեզուրի միջանցքի ստեղծման խնդիրը՝ ուզում է դա Հայաստանը, թե ոչ։ Եթե Հայաստանն ուզենա, դա կարելի է հեշտությամբ անել, եթե չուզենա՝ մենք դա կանենք ուժով։

Ես ասում էի պատերազմից առաջ և դրա ընթացքում՝ նրանք պիտի կամովին հեռանան մեր հողերից, այլապես մենք նրանց դուրս կշպրտենք։ Այդպես էլ եղավ, նույնը կլինի նաև Զանգեզուրի միջանցքի հարցում։ Մեր հիմնական մրցակիցը ժամանակն է, քանի որ երկաթուղու, մայրուղու կառուցումը ժամանակ է պահանջում: Ուստի բոլոր ուժերը մոբիլիզացված են այս նախագիծն իրականացնելու համար: Այսպիսով, 101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը կվերադառնա գրավված Զանգեզուր»,- ասել է Ալիևը՝ ադրբեջանական հեռուստաընկերության եթերում։