Իջևանում ջարդել են Սուրբ Անդրե վանքի խորանի քարերը (լուսանկարներ)

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության հուշարձանի պահապանը, հերթական շրջայցի ժամանակ, իրավախախտում է արձանագրել։

Իջևան համայնքում հաշվառված Սուրբ Անդրե (Վարդան Արևելցու մենարան) միջնադարյան հուշարձանի տարածքում։ Վանքի խորանի հատվածում անհայտ անձը կամ անձինք փոս են փորել, ջարդել` խորանի քարերը։

ՊՄՊ Տավուշի մարզային ծառայությունը ահազանգել է ոստիկանություն։