Ո՞վ է երեկ աշխատանքից ազատված Բորիս Ավագյանը. «Մեդիապորտ»

«Մեդիապորտ» թելեգրամյան ալիքը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը պաշտոն ու գնդապետի կոչում են շնորհել ՌԴ-ում հետախուզվողին. ով է երեկ աշխատանքից ազատված Բորիս Ավագյանը

Երեկ ԱԺ-ում գերիների հարցը շահարկող «իմքայլականներին» քննադատելու համար աշխատանքից ազատված Արցախի ԱԻ փոխնախարար Բորիս Ավագյանը, պարզվում է, բավականին հետաքրքիր կենսագրություն ունի:

Նա իր կարիերան Հայաստանում սկսել է 2018թ.-ի իշխանափոխությունից հետո՝ նշանակվելով Արթիկի համայնքապետի տեղակալ:

Պատերազմի ընթացում Արայիկ Հարությունյանը նրան նշանակում է Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, իսկ պատերազմից հետո գնդապետի կոչում է շնորհում՝ նշանակելով ԱԻՆ փոխնախարար:

Բայց սա ամենը չէ. Բորիս Ավագյանը 2016 թվականի հուլիսից հետախուզվում է ՌԴ հատուկ ծառայությունների կողմից՝ մաքսանենգ ճանապարհով ապրանք ներկրելու և պետությանը շուրջ 4 միլիարդ ռուբլու վնաս պատճառելու համար:
2018 թվականին Ավագյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից Հայաստանում քաղաքական կարիերա սկսելու համար:

Երեկ սրճարանում ազատման դիմում գրելուց հետո, նրան կանչել են ԱԱԾ»։