Մանր թվացող այս քայլերը տանում են դեպի մեծ պատերազմ (տեսանյութեր)

Եկեղեցուն կամ վանքին թիրախավորված հարված կարող են հասցնել միայն Սատանայի ծառաները` ջհուդամասոնները, Աստծո ու նրա զավակների թշնամիները, ինչպիսիք են, օրինակ, Ուկրաինայի նախկին ու ներկայիս նախագահներ Պետրո Պորոշենկոն ու Վլադիմիր Զելենսկին (Ուկրաինայի նախագահների ծագման, արմատների մասին էլ չհիշեցնեմ…), Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Սատանայի վերոնշյալ ծառաները, հավանաբար, առանձնակի հաճույքով են դիտել քրիստոնեական տաճարներին հասցված հարվածների հետևանքները` Դոնեցկում գտնվող գտնվող Սուրբ- Իվերյան վանքի գմբեթն ու խաչը բոցերի մեջ, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ավերածությունները:

Ինչպես հաղորդել է  WarGonzo հեռագրային ալիքը, Ուկրաինայի զինված ուժերը երեկ կրակել են Դոնեցկի օդանավակայանի մոտ գտնվող վանքի, գերեզմանոցի և բնակելի զանգվածի վրա (Այդ մասին հանգամանորեն կարող եք կարդալ այստեղ` https://eadaily.com/ru/news/2021/04/16/iverskiy-monastyr-v-rayone-doneckogo-aeroporta-okazalsya-pod-obstrelom-vsu ): Սա վանական համալիրին հարվածելու առաջին դեպքը չէ: Օրինակ, 2014թ. հունիսին Պետրո Պորոշենկոյի` Ուկրաինայի նախագահ ընտրվելուց ընդամենը 4-5 ամիս հետո հրկիզող արկերով հրետակոծվել են  Սուրբ- Իվերյան վանքն ու կից գերեզմանատունը:

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը Դոնբասում իրավիճակի սրման կապակցությամբ և իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, հանդես եկել նախազգուշացմամբ առ այն, որ Դոնբասում ու Ղրիմում կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծվել: Հայտարարության մեջ նշված է, որ հնարավոր զինված բախումների պատճառով ուժի մեջ է մնում Դոնեցկ, Լուգանսկ ու Ղրիմ չճանապարհորդելու մասին նախապես արված հայտարարությունը, դեսպանատունը միաժամանակ հորդորել է Ուկրաինայում գտնվող իր քաղաքացիներին հետևել դեսպանատան հաղորդագրություններին:

Ռուսական լրատվամիջոցները երեկ տեղեկացրեցին, որ Հյուսիսային Կովկասից Ղրիմ են տեղափոխվել Հարավային ռազմական օկրուգի 58-րդ համազորային բանակի կազմավորումները` Օպուկի պոլիգոնում ուսումնական հրաձգության համար: Մամուլի ծառայության հաղորդմամբ, կրակային վարժանքներն անցկացվելու են Հարավային ռազմական օկրուգի հրամանատար Ալեքսանդր Դվորնիկովի ղեկավարությամբ, որը խնդիր էր դրել փորձադաշտում ստուգել «Фагот» և «Хризантем» հակատանկային կառավարվող համալիրների օպերատորների գործնական հմտությունները:

Նշված ռազմափորձադաշտի տարածքը թույլ է տալիս ինտենսիվորեն զբաղվել կրակային պատրաստությամբ ու միաժամանակ կրակ վարել Սևծովյան նավատորմի առափնյա զորքերի միավորման զորամասերի բոլոր ստորաբաժանումների մասնագետների հետ, այնտեղ տեղակայված են դիրեկտրիսաներ տանկերի, հետևակի մարտական ​​մեքենաների, զրահամեքենաների համար, ինչպես նաև կրակադաշտեր` հրետանու, ինքնագնաց հրետանային կայանքների, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, հրաձգային զինատեսակների համար:

Ինչպես ընդգծել է հրամանատարը, մանևրների ընթացքում կիրառվելու են որոշակի առաջադրանքներով մարտավարական խմբերի ձևավորման ոչ սովորական մոտեցումներ:

Սևծովյան նավատորմի մամուլի ծառայությունում «Կոմերսանտին» հայտնել են, որ Սևծովյան ավազանում հրետանային կրակի անցկացման համար նախօրեին դուրս է բերվել ռազմանավերի մի խումբ` բաղկացած «Адмирал Макаров», «Грайворон» և «Вышний Волочек» փոքր հրթիռային նավերից, օդային բարձիկով «Սամում» հրթիռային նավից, «Иван Голубец» քարշակից, ինչպես նաև խոշոր դեսանտային նավերից:

Մասնագետների տեղեկությունների համաձայն, ռազմանավերը մշակելու են պայմանական ականադաշտը հաղթահարելու գործողություններ: Զորավարժություններին մասնակցում են նաև ծովային ավիացիայի ինքնաթիռներ և ուղղաթիռներ, ինչպես նաև Սևծովյան նավատորմի հակաօդային պաշտպանությունը: Ուշագրավ է, որ զրավարժությունների ավարտի ամսաթիվը չի նշվում:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի իշխանությունները Մոսկվային մեղադրել են ուկրաինական սահմանին զորք մոտեցնելու մեջ: Ի պատասխան, Կրեմլն ասել է, որ ռուսական զինվորականների տեղափոխումն արձագանքն է Ուկրաինայում տիրող անհանգիստ իրավիճակի:

Դոնբասում հակամարտության սրման պայմաններում Ռուսաստանի իշխանություններն ավելի ուշ որոշում կայացրեցին մինչև 2021թ. հոկտեմբեր Կերչի նեղուցի ուղղությամբ փակել Սևծովյան ավազանի մի մասը: Որպես սահմանափակումների պաշտոնական պատճառ, նշվեցին զորավարժությունները: Ուկրաինայի ԱԳՆ-ն այս կապակցությամբ «վճռական բողոք» է հայտնել, իսկ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է արել ապահովել նավարկության ազատությունը Սև ծովում: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինայի հետ սահմանի մոտակայքում Ռուսաստանի զորավարժությունները ոչ ոքի չեն սպառնում: Այս իրադարձությունների մասշտաբները, ըստ ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղարի, «շատ ավելի համեստ են, քան Ուկրաինայի զինված ուժերի և ՆԱՏՕ-ի երկրների զորավարժությունները»:

Այսօր հայտնի դարձավ, որ Կերչի նեղուցով, Ղրիմի կամրջի տակով Սև ծով է մտել Կասպիական նավատորմի ռազմանավերի խումբը` բաղկացած 15 նավից, այդ թվում` 3 հրետանային, 8 դեսանտային: Կասպիական նավատորմի այդ փոքր ռազմանավերի անձնակազմերը, համագործակցելով Սևծովյան նավատորմի ուժերի հետ, մասնակցելու են ստուգողական ծովային զորավարժություններին:

Ավելի վաղ գրել էինք, որ ռուս-ուկրաինական մեծամասշտաբ պատերազմի դեպքում այստեղ ևս կբռնկվի նոր և ավելի մեծ պատերազմ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան