Մահացել է «Ավրորայի» համահիմնադիր Վարդան Գրեգորյանը

Մահացել է «Ավրորայի» համահիմնադիր և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, ամերիկահայ ականավոր մարդասեր, գիտնական, հեղինակ, մանկավարժ ու խորհրդատու Վարդան Գրեգորյանը։

Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հայտարարությունն է Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ. «Խորապես վշտացած ենք «Ավրորայի» համահիմնադիր և  «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, ամերիկահայ ականավոր մարդասեր, գիտնական, հեղինակ, մանկավարժ ու խորհրդատու և  մեզնից շատերի թանկագին ընկեր Վարդան Գրեգորյանի (1934–2021) կորստի կապակցությամբ:

Որպես «Ավրորայի» համահիմնադիր և  «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Վարդան Գրեգորյանն անխոնջ աշխատել է՝ օգնելու այդ տեսլականը կյանքի կոչելուն և  երկրորդ հնարավորություն տալու նրանց, ովքեր ամենից ավելի ունեն դրա կարիքը: Մենք հավերժ երախտապարտ ենք նրա փորձառության ու տեսլականի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ստեղծման ու զարգացման գործում նրա ներդրած անգնահատելի ավանդի համար:

«Ավրորան» սգում է Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ և  աղոթք ու զորակցություն հղում նրա ընտանիքին ևբոլոր նրանց, ովքեր օգտվել են նրա նշանավոր աշխատանքից  և իմաստնությունից: Նրա ժառանգությունն ապրում է և  շարունակելու է ապրել հավերժության մեջ:

«Աշխարհը կորցրեց իր առաջատար մարդասերներից մեկին, Միացյալ Նահանգները կորցրեց մեծ ամերիկացու, իսկ հայ համայնքը կորցրեց մի  հզոր անձնավորության, որը ոգեշնչում էր մեզ բոլորիս: Անձնական առումով, ես կորցրել եմ մի ընկերոջ, մի ուսուցչի, որն առաջնորդում էր իմ ուղին ու միտքն անհամար առումներով»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և  «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

«Մենք սգում ենք նրա կորուստը, սակայն միև նույն ժամանակ փառաբանում ենք նրա կյանքը՝ լեցուն ամենաարտասովոր նվաճումներով: Վարդանը հույսի փարոս էր, որն այնքա՜ն մարդու կյանք փոխեց դեպի լավը»:

«Վարդան Գրեգորյանի առաքելությունն էր հասնել խաղաղության ու բարգավաճման, ձայն հաղորդել ձայնազուրկներին և  զորացնել անզորներին: Նա ներքին ահռելի ուժի, կարեկցանքի և  իմաստնության տեր մարդ էր: Բոլորս խիստ կարոտելու ենք նրան»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և  «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը»։