Ծափերով ողջունում էին Հայաստանի թուրքացումը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Ազգային միացյալ Հայաստան, Digital Hay ՀԿ-ների նախագահ Գևորգ Բագրատունին։

Հաղորդման հյուրի հետ քննարկեցինք Հայաստանի ղեկավարներին ադրբեջանի նախագահի կողմից Արցախի խնդիրը խաղաղ կարգավորելու դիմաց առաջարկված ֆինանսական կաշառքի մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի արած հայտարարությունը, որի համաձայն բոլոր ղեկավարները մինչև Փաշինյանը հրաժարվել են այդ գումարից։  Ինչո՞ւ Լուկաշենկոն բացահայտեց իրողությունը՝ վատ դրության մեջ դնելով Փաշինյանին։

Խոսեցինք նաև ԱԺ ելույթների մասին՝ սկսած վարչապետի աթոռը զավթածի անհեթեթություններից։ Ըստ էության, այդ ելույթները նախընտրական քարոզչություն են արտահերթ ընտրություններից առաջ, և այս անգամ էլ իշխանությունը զավթածները փորձում են Արցախի պարտությունը և կապիտուլյացիան գցել նախկինների գրպանը։ Ի՞նչ դեր է այս ամենում խաղում ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, և ինչու է փաշինյանը փորձում նրան ու Ջալալ Հարությունյանին քավության նոխազ դարձնել։

Հաղորդման ընթացքում անդրադարձանք նաև Ցեղասպանության պահանջատիրության մոռացման քաղաքականությանը, որը որդեգրել են իշխանությունը զավթածները։ Կհամարձակվե՞ն դա ևս պարտադրել հայ ժողովրդին, և ինչպիսի՞ն կլինի արձագանքը։

Մանրամասները՝ տեսանյութում