Ադրբեջանի ԱԳՆ-ը Փաշինյանին պատասխանել է բանաստեղծությունով

Փաշինյանի արտահայտություններից ոչ մեկը բովանդակային մեկնաբանության արժանի չէ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ։

ԱԳՆ-ում նշել են, որ ապրիլի 14-ին ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձել է ուշադրություն հրավիրել հերթական զառանցանքային զեղումների վրա:

«Փաշինյանի արտահայտություններից ոչ մեկը բովանդակային մեկնաբանության արժանի չէ։ Կուզենայի պարզապես բացատրել վարչապետ Փաշինյանին, ով ծանր պարտությունից հետևություններ չի արել, պոեզիայի լեզվով, որին ինքն է դիմել։ Ինչպես ասում էր Հուսեյն Ջավիդը:

«Իսկ ով անարժան կլինի,

Մեր հայրենիքից մի մաս խլել ուզենալ,

Իմացեք’ չի սպասի երկար,

Որ նա կընկնի նրա առաջ», – ասվում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

Բանաստեղծության ռուսերեն տարբերակը՝ ստորև.

«А будет кто недостойный,

От Родины нашей урвать возжелав,

Знай: недолго ждать,

Чтоб ниц он пал пред ней»