Առաջին հայացքից Հիտլերի, Ստալինի հետ նմանությունները շատ են, բայց․․․

ԳՌԵՀԿԱԲՆՈՒԹՅՈՒՆ 2

Երեկ, ԱԺ կոչվող բալագանում պարտված, հազարավոր զոհերի պատասխանատու անձին հոտնկայս ծափահարություններով դիմավորումը, տարբեր գործիչների զայրույթին արժանացավ։ Շատերն այն անընդունելի են համարում, որպես բռնապետական երևույթ և զուգահեռներ անցկացնում Հիտլերի, Ստալինի և այլոց հետ։ Այո, հարգելիներս, առաջին հայացքից նմանությունները շատ են, բայց․․․ Ահա այդ «բայցի» մասին եմ ուզում հիշեցնել։

Եվ Հիտլերը և Ստալինը եղել են կատարյալ բռնապետներ, որոնց համար մարդկային կյանքը բացարձակապես արժեք չի ունեցել։ Եվ նրանք որևէ արդարացում չեն կարող ունենալ։ Սակայն (այս բառի մեջ որևէ արդարացում չփնտրեք ) Հիտլերը գալով իշխանության, կարճ ժամանակում Գերմանիան դարձրեց Եվրոպայի ամենազարգացած պետությունը՝ և տնտեսական, և գիտական առումներով։Այնուհետև Հիտլերը սկսեց իր հաղթարշավը ողջ Եվրոպայով, օկուպացնելով Ֆրանսիան, Ավստրիան, Չեխոսլովակիան։Եվ գերմանացիների «պաշտանմունքն», իհարկե որևէ արդարացում չունի, բայց ունի որոշակի բացատրություն։ Իր իսկ հրահրած պատերազմը պարտվելուց հետո, լիակատար խայտառակությունից խուսափելու համար, Հիտլերն ինքնասպանություն գործեց։

Ստալինի նկատմամբ իմ վերաբերմունքն առավել քան բացասական է։ Ստալինյան ռեպրեսիաների զոհ են դարձել իմ երկու պապերն ու տատս, բազմաթիվ ազգականներ։ Սակայն, Ստալինը ռուսական կայսրության ավերակների վրա ստեղծեց աշխարհի ամենահզոր պետություններից մեկը, որն էլ հիտլերյան Գերմանիայի դեմ դաժան պատերազմում հաղթանակ տարավ։

Եվ, ինչպես գերմանացիների պարագայում, Ստալինի «պաշտանմունքը» որևէ արդարացում չունի, բայց նույնպես ունի որոշակի բացատրություն։

Իսկ ի՞նչ բացատրություն ունի Հայաստանի գլխին աղետ բերած անձի պաշտանմունքը։ Հաա՜, մոռացել էի, «նախկինների դեմ պայքարի» քողի տակ դատական համակարգի ոչնչացում, համավարակի դեմ պայքարի ձախողում՝ հազարավոր մահերով, տնտեսական անկում՝ պետական պարտքի ավելացումով, արցախյան պատերազմում անփառունակ պարտություն՝ հազարավոր զոհերով։

Այնպես որ համեմատությունները որևէ քննություն չեն բռնում և ես հիշեցի արցախյան մի ասացվածք․

«Տեռը կացնին թայ արիր»

 

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից։