«AstraZeneca»-ով պատվաստվողների օրգանիզմ են մղելու շիմպանզեի ադենովիրուսի վեկտորի համակարգին պատկանող գենետիկորեն մոդիֆիկացված…

Դավաճանի իշխանությունը հերթական անգամ կարող է վատնել բյուջեի միջոցները, կամ էլ ներարկման համար անթույլատրելի պատվաստանյութը ներարկել մարդկանց` առավել վտանգելով նրանց առողջությունը:

«AstraZeneca» պատվաստանյութը պարունակում է ԳՄՕ (GMOs` գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ), որոնք պատկանում են շիմպանզեի ադենովիրուսի վեկտորի համակարգին։ Օրերս այսպիսի սենսացիոն հրապարակմամբ  հանդես եկավ «Փաստարկ» լրատվականը` հղում կատարելով «AstraZeneca»-ի` Դուբլինի Ազգային Իմունիզացիոն Գործակալության ձեռնարկի վրա և ներկայացնելով այն :

Խոսքն COVID-19 –ի դեմ այն վտանգավոր, տխրահռչակ, ինչպես նաև այլ պատվաստանյութերի համեմատ ցածր արդյունավետություն ունեցող պատվաստանյութի մասին է, որով պատվաստումները Հայաստանի մայրաքաղաքում սկսվել են ապրիլի 13-ից (օրն էլ, գուցե, պատահական չեն ընտրել, ինչպես հայտնի է, 13-ը Սատանայի դյուժինն է…): Թե՛ հայ ազգի, թե՛ Աստծո ու քրիստոնեության նկատմամբ դավաճանի իշխանության որոշիչ մասի վերաբերմունքը հայտնի է, ինչպես այդ իշխանության ներկայացուցիչներից մեկի` Անահիտ Ավանեսյանից առաջ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող ու, մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, այժմ էլ նախարարությունը ստվերային ձևով ղեկավարող Արսեն Թորոսյանի:

Ինչպես հայտնի է, երբ «AstraZeneca»-ով պատվաստումներից հետո աշխարհի տարբեր երկրներում պատվաստվածների մոտ թրոմբոզների, թրոմբոէմբոլիկ բարդությունների առաջացման, դրանց հետևանքով նաև մահվան բազմաթիվ դեպքեր գրանցվեցին, այն արտադրող բրիտանա- շվեդական «AstraZeneca» ընկերությունը, թերևս պատվաստվողներին մոլորեցնելու դիտավորությամբ, փոխեց իր այդ արտադրանքի անվանումը և այժմ այն արտադրում է «Vaxzevria» անվանմամբ, այնպես որ, պետք չէ խաբնվել: Այսինքն` այն անձինք, որոնք չեն ցանկանում «AstraZeneca»-ով պատվաստվել, եթե երբևէ  սրվակի վրա կարդան «Vaxzevria» անվանմամը, թող հաստատ իմանան, որ պարունակությունը նույն «AstraZeneca»-ն, պիտակը, միգուցե նաև սրվակն է փոխված:

«Դեռևս չբացված սրվակի պիտանելիության ժամկետը, հատուկ պայմաններում պահպանելու դեպքում, առավելագույնը կազմում է 6 ամիս,- գրել է «Փաստարկ» լրատվականը:-  Յուրաքանչյուր սրվակը պարունակում է 10 դեղաչափ։ Հետևաբար, երբ ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Հայաստան է ներկրվել 24.000 դեղաչափ պատվաստանյութ, դա նշանակում է, որ ներկրվել է 2.400 սրվակ AstraZeneca»:

Եթե նույնիսկ համարենք, որ վերոնշյալ պատվաստանյութը Հայաստան է ներկրվել արտադրվելուց անմիջապես հետո, 6 ամիսն, ընդհանրապես, շատ կարճ ժամանակ է. Հայաստանում վեց ամսում 12 000 հոգի («AstraZeneca»-ի 24 000 դեղաչափը նախատեսված է 2 դեղաչափով, իրարից որոշ ժամանակ հետո, 12 000 մարդու ներարկելու համար) դժվար թե պատվաստվի այդ վատահամբավ պատվաստանյութով, ինչը նախապես, գնելուց, ՀՀ ներկրելուց առաջ պետք է հաշվի առնվեր:

Սակայն, «Պարացելսուս» ՀԿ նախագահ Նունե Ներսիսյանի տեղեկացմամբ , ՀՀ ներկրված «AstraZeneca»-ի պահպանման ժամկետին շատ քիչ է մնացել, և առողջապահության նախարարությունը մինչև մայիս պետք է սպառի 24 000 դեղաչափը…

Ինչպե՞ս… Իսկ եթե չիրացնի, ինչը շատ ավելի հավանական է, ի՞նչ է անելու մնացած ժամկետանց և անպիտան պատվաստանյութը, ո՞վ է պատասխան տալու դրա դիմաց վճարված գումարի համար, որը փոքր չէ: Միայն մեկ անձի համար նախատեսված 2 դեղաչափ պատվաստանյութի ձեռքբերման համար Հայաստանը վճարել է 9 ԱՄՆ դոլար (ներառյալ տեղափոխման և այլ ծախսերը):

Խնդիրը, սակայն, միայն այն չէ, որ ՀՀ ներկրված «AstraZeneca»-ի պահպանման ժամկետը մոտ է ավարտին, թերևս հենց դրա համար է, որ պատվաստանյութի մեկ դեղաչափը Հայաստանին վաճառել են 4 դոլարով, ու դավաճանի իշխանության որոշ ներկայացուցիչներ էլ գլուխ են գովում, թե կարողացել են էժան գնել, կամ Արևմուտքի մեր բարեկամները մեզ այնքան են սիրում, որ նման մեծ լավություն են արել, գրեթե ձրի են տվել:

Առավել մեծ վտանգ է ներկայացնում այն, որ, Դուբլինի Ազգային Իմունիզացիոն Գործակալության վերոնշյալ ձեռնարկի համաձայն, «AstraZeneca»-ի «Սրվակը բացելու պահից սկսած, այն կարող է պահվել մինչև 30 աստիճան ջերմաստիճանային պայմաններում և ամբողջությամբ պետք է սպառվի 6 ժամվա ընթացքում»։ Եվ քանի որ մեկ սրվակը պարունակում է 10 դեղաչափ` նախատեսված 10 անձի ներարկելու համար, քանի որ նույն անձին 2-րդ դեղաչափը չի կարելի անմիջապես ներարկել, ստացվում է, որ պոլիկլինիկայում բացված սրվակի պարունակությունը 6 ժամում պետք է ներարկել 10 անձի:

Գրեթե բացառված է, որ Հայաստանի պոլիկլինիկաներում 6 ժամում տասն անձ պատվաստվի «AstraZeneca»-ով, հետևաբար բացված սրվակի պարունակությունը կամ պետք է թափվի, կամ պատվաստման համար դիմած անձին, օգտվելով նրա անտեղյակությունից, ներարկվի 6 ժամից հետո առավել վտանգավոր դարձած պատվաստանյութը, որպեսզի հետո պատվաստանյութի դեղաչափերի ու պատվաստվածների քանակի անհամապատասխանության, միջոցների վատնման խնդիր չառաջանա (վերջինն ավելի հավանական է):

Ինչպես երեկ տեղեկացրել է  «ԱլիքՄեդիա» լրատվականը, «Ախալքալաքում չեն պատվաստվում. վերադարձվել է պատվաստանյութի 290 չափաբաժին»:

«Ախալքալաքում ստացած AstraZeneca տեսակի պատվաստանյութի 300  չափաբաժնից, կլինիկայի վարչակազմը 290-ը վերադարձրել է Թբիլիսի,- գրել է «ԱլիքՄեդիա»-ն:- Այս մասին հաղորդում է Ազատություն ռադիոկայանի վրաստանյան ծառայությունը։

Հոսպիտալի տնօրենի խոսքով, պատվաստամիջոցի ժամկետն անցնում էր, իսկ պատվաստվելու ցանկություն ունեցող չկար:

Բուժհաստատությունում 10 դոզա պատվաստանյութ է պահվում, որի ժամկետն անցնում է մայիսին: Մենեջերի խոսքով, մեկ ամսվա ընթացքում պատվաստվելու ցանկություն ո’չ բուժաշխատողներն են հայտնել, ո’չ՝ 55  տարեկանից բարձր քաղաքացիները:

Ախալքալաքի հոսպիտալի 160  աշխատակիցներից ոչ ոք չի պատվաստվել, սա բուժաշխատողները բացատրում են կոնկրետ AstraZeneca տեսակի պատվաստանյութի հանդեպ անվստահությամբ»:

Կարծում ենք, ամեն ինչ արդեն պարզ է, նույնը սպասվում է նաև Հայաստանում: Դավաճանի իշխանությունը հերթական անգամ կարող է վատնել բյուջեի միջոցները, որոնք այնքան անհրաժեշտ են հետպատերազմական ու ծանր վիճակում գտնվող Հայաստանին, կամ էլ սրվակը բացելուց 6 ժամ հետո ներարկման համար անթույլատրելի պատվաստանյութը ներարկել մարդկանց` առավել վտանգելով նրանց առողջությունը:

 

Արթուր Հովհաննիսյան