Արցախում պետությանը 100 միլիոն դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքով քրգործ է հարուցվել

Արցախում պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ՝ 2020 թվականի հոկտեմբերին պետությանը 100 միլիոն դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ, քրեական գործ է հարուցվել:

«Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդից ստացված հաղորդման հիման վրա 2020 թվականի փետրվարի 8-ին դատախազության կողմից քրեական գործ էր հարուցվել՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով (նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով»,-հայտնել են դատախազությունից՝ հավելելով, որ քրեական գործն ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե, որը վարույթ է ընդունվել և գտնվում է նախաքննության փուլում։