Ինչու Հայաստանում չկա խորհրդարանական ընդդիմություն․ Միքայել Մինասյան

Երբ մարդիկ լրջորեն քննարկում են ներկայիս խորհրդարանի կոնֆիգուրացիաները, մոռանում են, որ այս խորհրդարանը հեղափոխական բռնապետության խորհրդարան է: Ընտրողներին թվում էր, որ առանց ընդդիմության խորհրդարանը կուրախացնի նրանց, երկիրը հզոր կլինի, կյանքը՝ հեշտ, իսկ ապագան`պայծառ: Ձայն բազմաց, ձայն Աստծո՝ vox populi – vox Dei:
Գագիկ Կոլյաևիչը հեղափոխական ընտրական էքստազի մեջ միացավ Նիկոլ Վովաևիչին: Էդմոն Հրաչիկովիչին փշրանքներ են հասել հաղթողների սեղանից: Ահա և եկել է հեղափոխական երջանկությունը: Ինչպե՞ս կարող է լինել առանց դրա:

Այդ պատճառով Հայաստանում չկա խորհրդարանական ընդդիմություն: Գործող խորհրդարանի խմբակցությունները գոյություն ունեն միայն և միայն Նիկոլի շահերը սպասարկելու համար: Դատեք ինքներդ. ընդդիմադիրներին այլևս չեն ծեծում խորհրդարանում, խորհրդարանական հանձնաժողովների նախագահներին չեն վանում իրենց պաշտոններից, իշխանությունների հասցեին քննադատությունը դարձել է ստրկամիտ, և խորհրդարանական ընդդիմությունը սկսել է մասնակցել Նիկոլի իշխանության վերարտադրմանը:

Նիկոլի համար չափազանց կարևոր է կեղծ ընդդիմադիրներ ձեռք բերելը: Նրանք, ովքեր թաքնված լինելով ընդդիմադիր հռետորաբանության հետևում հանգիստ կխթանեն Նիկոլի շահերը: Նրանք, ովքեր գռեհիկ և գեղեցիկ կարգախոսներով կյուրացնեն Նիկոլի իշխանությունից նվաստացածների ու վիրավորվածների ձայները: Նրանք, ովքեր վաղը կմոռանան իրենց բոլոր խոստումների մասին:

Ի՞նչ է մնում մեզ ՝պրագմատիստներիս․ դատել գործերով: Եվ ահա, դատելով գործերից, պարզվում է, որ այս ընկերներին հետաքրքրում է մի բան ՝ Նիկոլի վերարտադրությունը:

 

Միքայել Մինասյան