Լևոն Բունիաթյանը չընտրվեց ՀԾԿՀ անդամի պաշտոնում

ՀՀ ազգային ժողովում կայացած փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Լևոն Բունիաթյանը չընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում:

Քվեարկության արդյունքները ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Քվեարկությանը մասնակցել են Ազգային ժողովի 132 պատգամավորներից 52-ը: Քվեաթերթիկներից անվավեր են ճանաչվել 3-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ «կողմ»՝ 13, «դեմ»՝ 36»,- ասաց Վահագն Հովակիմյանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում Լևոն Բունիաթյանի թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: