Մոսկվայի ֆիթնես-ակումբներից մեկում սպանել են «օրենքով գող» Ալի Հեյդարովին (տեսանյութ)

Մոսկվայի ֆիթնես-ակումբներից մեկում սպանել են 40-ամյա «օրենքով գող» Ալի Հեյդարովին (Ալբերտ Ռիժի), փոխանցում է Ինտերֆաքսը-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

ՔԿ-ում առայժմ պարզել են, որ ապրիլի 12-ին անհայտ անձը ֆիթնես ակումբի տարածքում մի քանի անգամ կրակել է տղամարդու վրա, նա տեղում մահացել է: Այնտեղ արդեն ժամանել են քննիչներն ու քրեագետները։

Գործը հարուցվել է սպանության և զենքի ապօրինի շրջանառության վերաբերյալ հոդվածներով:

 

Տեսանյութն՝ այստեղ