«Nouvelles d’Arménie»-ն անդրադարձել է Սյունիքի մարզի մասին ՀՀ ՄԻՊ հայտարարությանը

«Nouvelles d’Arménie»  պարբերականն անդրադարձ է կատարել Մարդու իրավունքների պաշտպանի այն հայտարարությանը, որը վերաբերում է Սյունիքի մարզում ադրբեջանական զինվորականների կողմից հայկական պետհամարանիշով քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ քարեր նետելուն: Այս մասին տեղեկացրել է ՄԻՊ-ը:

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ տեղի ունեցածն ակնհայտորեն վկայում է ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված և միջազգայնորեն ճանաչված իրավունքների իրական սպառնալիքի մասին: Խոսքը վերաբերում է մարդկանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և կենսական կարևորության այլ իրավունքներին»,-մեջբերել է լրատվամիջոցը՝ նշելով նաև այն, որ այս փաստը ևս վկայում է Սյունիքում անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու Պաշտպանի առաջարկի անհրաժեշտության մասին: