Ազատ Արշակյանի վիճակը ծանր է

Պարույր Հայրիկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ քաղաքական, պետական գործիչ Ազատ Արշակյանի վիճակը ծանր է։

«Մեր սիրելի Ազատ Արշակեանի վիճակը շարունակում է ծանր մնալ։ Համավարակը լիարժեք յաթահարուած է, բայց հետեւանքները կամ ուղեկցած բացասական երևոյթները իրեն գամել են անկողնին։ Աղօթենք Ազատի համար․ նրան դա այս պահին շատ է պէտք։ Նաև Ամենակարողին խնդրենք իր ամենակարողութիւնից բաժին տալ Ազատի ապաքինմամբ զբաղուող բժիշկներին․․․»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայրիկյանը։