Հրայր Հովնանյանի մահը համազգային կորուստ է. Ռոբերտ Քոչարյանի ցավակցական ուղերձը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Հովնանյանների ընտանիքին՝ ամերիկահայ անվանի բարերար, հասարակական գործիչ, գործարար Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ: Այս մասին  տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

«Ի սրտե ցավակցում եմ մեծ հայրենասեր և բարերար Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ: Նրա մահը համազգային կուրուստ է: Հրայր Հովնանյանի մասին հիշողությունը վառ կմնա յուրաքանչյուր հայի սրտում»,– ասվում է նախագահի ուղերձում։