Եթե երկիրը, ընտրություն կատարելով պատերազմի և խայտառակության միջև, ընտրում է խայտառակությունը, ապա ստանում է և՛ պատերազմ, և՛ խայտառակություն

Մենք հուսով ենք, որ Հայաստանում բոլոր վախկոտներն ու տականքներն արդեն հասկացել և գիտակցել են, որ ՉԻ ՀԱՋՈՂՎԻ ԽՈՒՍԱՓԵԼ նոր պատերազմից: Անգամ արցախահայության հանդեպ պաշտոնական Երևանի բացահայտ դավաճանությունը  ձեզ չի փրկել և չի փրկի, նույնիսկ եթե ծնկաչոք սողաք թուրքի առջև. պատերազմն անխուսափելի է, այնպես որ, շուտ փախեք մեր երկրից, փոխեք անձնագրերը, փոխեք ձեր ազգությունը: Ինչպիսի՞ կեղտոտ խոզեր պետք է լինել, որպեսզի ձեր բոլոր գործողություններով ու որոշումներով հայ ազգը տանեք մահ և կործանում: 2018-2020 թվականների Հայաստանի օրինակով սըր Ուինսթոն Չերչիլի հայտնի արտահայտություններն ամբողջովին արդարացված էին. 1) «Այն մարդիկ, ովքեր մոռացել են իրենց անցյալը, կորցրել են իրենց ապագան»:  2) «Իմացեք պատմություն, սովորեք պատմություն: Պատմությունը պարունակում է քաղաքական խորաթափանցության բոլոր գաղտնիքները»: 3) «Երբ արծիվները լռում են, թութակները շատախոսում են»: 4) «Եթե երկիրը, ընտրություն կատարելով պատերազմի և խայտառակության միջև, ընտրում է խայտառակությունը, ապա ստանում է և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»…

Ստացվում է, որ մենք՝ հայերս, հավաքականորեն ավելի հիմար ու բթամիտ ենք, քան նույնիսկ քրդերը, չնայած քրդերը նույնիսկ հիմա դեռ ազգ չեն դարձել: Օրինակ, դեկտեմբերի 28-ին լիբանանյան Al-Masdar News-ը հայտնեց, որ սիրիացի քրդերը վերջերս մտել են սիրիական Էլ Քամիշլի քաղաքի (Հասեկե նահանգ) ծայրամասում գտնվող M-4 մայրուղի՝ իրենց դժգոհությունը հայտնելու ամերիկյան զորքերից: Տեղի քրդերը մեծ թշնամանքով են դիմավորել ԱՄՆ զինված ուժերի անցնող շարասյուներից մեկին: Սոցցանցերում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես են քուրդ խաղաղ բնակիչները քարեր նետում ամերիկյան ռազմական մեքենաների վրա: Սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերը քարերի թիրախ են դառնում Հասեկեի քրդերի, այսինքն՝ Սիրիայի քրդերի կողմից, որոնք, քարեր նետելով ԱՄՆ զինված ուժերի վրա, իրականում Թուրքիայի են վրա իրենց զայրույթը թափում: Քրդերը, նույնիսկ նրանք հասկացան, որ ԱՌԱՆՑ ԱՄՆ-ի ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ, թուրքերը չէին համարձակվի հարձակվել Սիրիայի և, իհարկե, Սիրիայի քրդերի վրա: Միայն հայերը (և՛ Հայաստանի, և՛ Արցախի) անմիտների կամ ուղեղից զրկվածների նման չեն հասկանում այս պարզ ճշմարտությունը: Կամ ձևացնում են, թե «չեն հասկանում»: Հայաստանի և Արցախի ղեկավարները, ըստ ամենայնի, լավ վարձատրվեցին դրա համար: Բայց ի՞նչ պատահեց նրանց, որոնք իրենց մտավորականներ են երևակայում, ի՞նչ պատահեց, այսպես ասած, բանվոր դասակարգի և գյուղացիության հետ: Ինչո՞ւ նրանք կորցրին իրենց հոտառությունը և, հակառակ Չերչիլի խոսքերի, որոշեցին «մոռանալ իրենց անցյալը»: Ինչ-որ մեկը խոստացա՞վ «վճարել» Հայաստանի և Արցախի շարքային քաղաքացիներին, և նրանք հավատացին: Շարքային քաղաքացիներ, ախր, դուք արդեն ստացել եք ձեր վճարը, դա՝ ձեր երեխաների դիակներն են…

Դեկտեմբերի 29-ին Սոչիում տեղի ունեցան բանակցություններ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նրա թուրք գործընկեր Մեվլութ Չավուշօղլուի միջև: Արդեն հայտնի է, որ Սիրիայի և Արցախի վերաբերյալ թեմաները շատ ժամանակ են խլել: 2020-ին և նույնիսկ 2021-ի սկզբին մենք դժվար թե գտնենք նույնիսկ մոտավոր տեղեկություններ այն մասին, թե ինչի են հանգել Լավրովն ու Չավուշօղլուն Սոչիի բանակցությունների արդյունքում: Իսկ սա այժմ ամենակարևոր խնդիրն է, քանի որ Հայաստանը, ինչպես նաև Արցախը, արդեն կորցրել է իր անկախ սուբյեկտայինությունը: Մենք դարձանք ՕԲՅԵԿՏ, ընդ որում՝ օբյեկտ երրորդ երկրների միջև ընթացող բանակցությունների, չնայած հնարավորություն կար բանակցություններում բարձրացնել Արցախը մինչև անկախ ինքնուրույն սուբյեկտի մակարդակ, գոնե՝ ԵԱՀԿ շրջանակներում բանակցային գործընթացում: Ցանկացած բանակցությունների օբյեկտներ շատ հազվադեպ են ինչ-որ բան շահում. շատ ավելի հաճախ նրանք ունենում են դառը, աննախանձելի ճակատագիր: Իսկ դեռևս հայտնի է Լավրովի միայն մի հայտարարությունը. «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն այժմ մտել է գերակա պլանի մեջ: Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում չպետք է օգտագործվի այս տարածաշրջանում օտարերկրյա վարձկանների ներթափանցման փորձերի համար»:

Դե, բայց իրավիճակը Հայաստանի արդեն պատռված սահմաններում և Արցախի ներսում բացարձակապես ոգեշնչող չէ: Մենք երկար ժամանակով ընկել ենք «զրոյից ցածր» մակարդակի վրա, և մեր հայ ազգի յուրաքանչյուր անդամ ունի իր մեղքի բաժինը այսպիսի ճակատագրում:

Սերգեյ Շաքարյանց