Հայաստանի շուրջ կարևոր աշխարհաքաղաքական գործընթացները շարունակում են քննարկվել Մոսկվա-Անկարա առանցքում․ Արեգա Հովսեփյան
«Ուժեղ Հաաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը գրում է.
«Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը մեկնում է Մոսկվա՝ հանդիպելու Վլադիմիր Պուտինին և Սերգեյ Լավրովին։
Կողմերը քննարկելու են՝
Հայաստան–Ադրբեջան «խաղաղության գործընթացը»
Ռուսաստան–Ուկրաինա պատերազմը
ԱՄՆ–Իրան սպասվող համաձայնագիրը
Առևտրային, էներգետիկ և անվտանգային բլոկը։
Հատկանշական է, որ այցը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի՝ հուլիսի 7-8-ին Անկարայում կայանալիք գագաթնաժողովից առաջ։
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի շուրջ կարևոր աշխարհաքաղաքական գործընթացները շարունակում են քննարկվել Մոսկվա–Անկարա առանցքում։
Հայաստանում ընտրական գործընթացները պարզապես ներքին լոկալ հարցեր չեն, բնավ և օրինաչափորեն։ Հայաստանի ներկայացուցիչները պետք է կարողանան նախ և առաջ տեր կանգնեն Հայաստանի շահերին, վեր դասելով դրանք սեփական աթոռը պահելու նպատակից։ Այսօր Հայաստանը պարզապես մանրադրամ է, մանրադրամ, որովհետև չունի հստակ ուրվագծված կարմիր գծեր։ Որովհետև մեր Հանրապետություն ծննդյան վկայականը՝ Անկախության հռչակագիրը դարձրել է սակարկման առարկա։ Որովհետև հարվածելով Արցախյան շարժմանը՝ հարվածում է Հայաստանի պետականության հիմքերին, քանի որ հենց երրորդ Հանրապետությունը ծագել է նաև Արցախյան շարժման հետևանքով։
Նիկոլ կեղծարարին թվում է, թե Հայաստանի ներսում ձևավորելով ադրբեջանական կլան, կեղծելով ամենը և անհնարինը, կարող է հեղինակություն ունենալ արտաքին աշխարհում։ Այնինչ, դու նորից ու կրկին մանրադրամ ես:
Մի բան հստակ է՝ այսօր Հայաստանում կա միայն մեկ ընտրակեղծարար, և այդ մեկը դո՛ւ ես, և այդ մեկը դո՛ւ ես, և այդ մեկը դո՛ւ ես։ Եվ դո՛ւ դա շատ լավ գիտես»։

