Արթուր Վանեցյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին. մանրամասներ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ օրերս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր բնակարանում հանդիպում է ունեցել «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ:

Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպմանը միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. նրանք միասին քննարկել են ՀՀ-ում ստեղծված իրավիճակը: Փորձել են Վանեցյանից պարզել, թե ինչպես է պատկերացնում առաջիկա խորհրդարանական ընտրությունները ու ինչ ֆորմատով: Մենք փորձեցինք տեղեկությունները ճշտել Արթուր Վանեցյանից, որը սակայն հերքեց տեղեկությունը:

Բայց մեր աղբյուրները հաստատում են հանդիպման փաստը: