«Լիդիան Արմենիան»` Ամուլսարի հանքի համայնքների կողքին

«Լիդիան Արմենիան» շարունակում է այս բարդ հետպատերազմյան օրերին իր աջակցությունը ցուցաբերել մեր համայնքներին՝ լուծելու այստեղ ապաստանած արցախցի մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները: Երեկ ընկերության ներկայացուցիչները սննդի հերթական խմբաքանակը հանձնեցին Ջերմուկի, Զառիթափի և Գորայքի համայնքապետարաններին, որոնք կուղղվեն տարհանված ընտանիքներին:

Հուսով ենք՝ Լիդիան Արմենիայի կողմից այս աջակցությունը այսուհետ ևս կլինի շարունակական, և համատեղ ջանքերով մենք կկարողանանք ամուր թիկունք լինել մեր հայրենակիցներին և հաղթահարել հետպատերազմյան բոլոր խնդիրները:

Ամուլսարի հանք  նախաձեռնող խումբ