Գիշերը ամենացուրտ բնակավայրը եղել է Աշոցքը՝ -25

Հանրապետությունում գիշերը ամենացուրտ բնակավայրը եղել է Աշոցքը, որտեղ գրանցվել է -25ցուրտ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Անցած գիշեր հանրապետության ամենացուրտ բնակավայրերը եղել են Աշոցքը -25o, Սիսիանը և Վարդենիսը -22o, Ծաղկահովիտը, Տաշիրը և Ապարանը -20o…-21 աստիճան ցուրտ»,- գրել է Սուրենյանը: