Առավելագույնը, որ կարող է անել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Գորիս-Կապան ավտոճանապարհով երթևեկող մեր հայրենանիցների անվտանգությունը ապահովելու համար «ԳՈԼԴ» 015 202020 հեռախոսահամարի տրամադրումն է․ պատգամավոր

Փաստորեն առավելագույնը, որ կարող է անել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Գորիս-Կապան ավտոճանապարհով երթևեկող մեր հայրենանիցների անվտանգությունը ապահովելու համար` գերի ընկնելու դեպքում նոր ձեռք բերված «ԳՈԼԴ» 015 202020 հեռախոսահամարի տրամադրումն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Խոսքը վերաբերում է այն հատվածին, որը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ անցել է Ադրբեջանին: Նախ ԱԱԾ-ն հորդորում է ճանապարհի այդ հատվածն անցնելիս մեքենան արագ վարել ու կանգ չառնել, այսինքն եթե բախտներդ բերի ու գերի չընկնեք՝ մեծ է դառնում ավտովթարի ենթարկվելու հավանականությունը։ Իսկ գերի ընկնելու դեպքում էլ պետք է ասեք` կներեք մի երկու րոպե սպասեք հարգելի թշնամիներ, քանի որ մենք պետք է ԱԱԾ զանգենք։ Խեղկատակ իշխանությունը շարունակում է մեզ բոլորիս ուղղակի հիմարեցնելու գործելաոճը…»,- գրել է պատգամավորը։