Ոստիկանությունը, կիրառելով բիրտ ուժ, բերման է ենթարկել 28 քաղաքացու

Հայրենիքի փրկության շարժման ակտիվիստներն այսօր երեկոյան փակել էին Երևանի մի շարք փողոցներ՝ պահանջելով Փաշինյանի անհապաղ հրաժարականը:

Ոստիկանությունը, կիրառելով բիրտ ուժ, բերման է ենթարկել բազմաթիվ քաղաքացիների:

Ոստիկանության՝ լրատվամիջոցներին փոխանցված պաշտոնական տվյալների համաձայն՝ բերման է ենթարկվել 28 քաղաքացի:

Շարժման տեղեկատվական կենտրոնի կողմից տվյալների համադրմամբ պարզվել է, որ բերման է ենթարկվել ոչ թե 28, այլ 34 քաղաքացի:

Հայրենիքի փրկության շարժում