Եթե միտինգի գնաք, կզրկվեք 300000 դրամներից

Երեկ Արցախից Երևան տեղափոխված մի ընտանիքի էի այցելել։ Ընտանիքի հայրը վիրավոր է, խնամքին ունի 3 անչափահաս երեխաններ։ Կորցրել է ամեն ինչ՝ տարիներով արած-դրած տունը, հողերը, բայց հոգով տոկուն էր ու րոպե առաջ ուզում էր վերադառնալ Արցախ։

Դեսից-դենից էինք խոսում՝ զանգ ստացավ, խոսելու ընթացքում զգում էի, որ մի բան այն չի, իսկ հյուրընկալս գնալով ավելի էր զայրանում։ Հեռախոսն անջատելուց հետո լռեց, ես էլ չհարցրեցի՝ ինչ է պատահել, բայց պայթեց։ Չասեց՝ ով էր զանգողը, բայց զանգողը ասել էր, որ հանկարծ միտինգ չգնաք, եթե գնաք կզրկվեք 300000 դրամներից։

Թերևս լռեմ…

Գեղամ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից