Ինչպե՞ս կարող ենք հաղթել հաջորդ պատերազմներում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են Հայ-ռուսական համալսարանի դոցենտ, «Քարահունջ» հայագիտական կենտրոնի համահիմնադիր Վաչագան Վահրադյանը և արևելագետ, պատմաբան, «Քարահունջ» հայագիտական կենտրոնի համահիմնադիր Զոհրաբ Մուղդուսյանը

Խոսեցինք ռազմարդյունաբերության զարգացման անհրաժեշտության մասին։ Վաչագան Վահրադյանի տեղեկացմամբ՝ իր ղեկավարած մասնագետների և գիտնականների խումբը նախագծել և ստեղծել է վեցերորդ և յոթերորդ սերնդի զինատեսակների ուղեղային համակարգը, որը հնարավորություն կտա Հայաստանում գերժամանակակից ենք արտադրել։ Բայց, ի տարբերություն գիտական ներուժի առկայության, այդ ծրագիրը կյանքի կոչելու համար ֆինանսավորում չկա։ Պետական ֆինանսավորման ուղղություններն անհայտ են, սակայն փաստ է, որ գիտնականները մնացել են մասնավոր ֆինանսավորման հույսին և այսօր տարբեր դռներ են թակում՝ Հայաստանը փրկելու համար զինատեսակների արտադրության ծրագիրը կյանքի կոչելու համար։

Հյուրերը խոսեցին նաև Արցախյան պատերազմում մեր պարտության պատճառների, տեղական արտադրության զինատեսակները մարտերի ժամանակ չօգտագործելու և շատ արագ իշխանափոխություն իրականացնելու անհրաժեշտության մասին։

Մանրամասները՝ տեսանյութում