«Կարմիր բերետների» ստորաբաժանման ոստիկանը ոստիկանական մեքենայում հայհոյել և երեք անգամ ձեռքով հարվածել է Ս.Մ.-ի դեմքին․Ռուբեն Մելիքյան

Նկարում ԱՄՆ քաղաքացի, արժանապատիվ հայ Ս.Մ-ն է։ «Կարմիր բերետների» ստորաբաժանման ոստիկանը (որին քաղաքացիները նույնականացրել են որպես կապիտան Վլադ կամ Վոլոդյա Ադամյան) ոստիկանական մեքենայում հայհոյել և երեք անգամ ձեռքով հարվածել է Ս.Մ.-ի դեմքին։

Բուժօգնություն ստանալուց հետո եկել ենք Ոստիկանության բաժին՝ հանցագործության մասին հաղորդում տալու։

Հանցագործ ոստիկանները, «ադրբեջանական շևրոններով» ոստիկանները պետք է պատժվեն ողջ խստությամբ։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից։