Առատ ձյան պատճառով Շուռնուխ-Կապան ավտոճանապարհը դժվարանցանելի է

ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ ժամը 20։00-ի դրությամբ Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Առատ ձյան պատճառով Շուռնուխ-Կապան ավտոճանապարհը դժվարանցանելի է։

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է։

Աբովյանի, Սիսիանի տարածաշրջաններում, Արթիկ-Ալագյազ և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից‚ պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: