Ստեփանակերտի օդանավակայանը կընդունի ԻԼ-76 ինքնաթիռներ. Wargonzo

Ստեփանակերտի օդանավակայանը կընդունի ԻԼ-76: Այս մասին հայտնում են Wargonzo նախագծի աղբյուրները: Մեր տեղեկություններով, աշխատանքներ են տարվում թռիչքուղու և հարակից ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ: Օդանավակայանը կսկսի գործել մոտ ժամանակներս, նրա նախապատրաստումը ՌԴ ՊՆ ղեկավարության կողմից առաջադրված առաջնահերթ խնդիրներից մեկն էր: