Moderna ընկերության պատվաստանյութն արդյունավետ է Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի մուտացիայի դեմ

Moderna ընկերության պատվաստանյութն արդյունավետ է Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի մուտացիայի դեմ, բայց անցկացվելու են լրացուցիչ փորձարկումներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ընկերությունը հաղորդել է դեկտեմբերի 23-ին:

«Չնայած այն բանին, որ մենք պլանավորում ենք լրացուցիչ թեստեր անցկացնել ցանկացած հիմնամանրէի դեմ պատվաստանյութի ազդեցությունը հաստատելու համար, պոտենցիալ կերպով հակամարմինները չեզոքացնող լայն սպեկտրը մեզ վստահություն է տալիս, որ մեր պատվաստանյութը նույնպես կարող է խթանել դրանց նկատմամբ (նոր հիմնամանրէների) հակամարմինների մշակմանը»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ: Ավելի վաղ հայտնի Է դարձել Մեծ Բրիտանիայում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիայի հայտնաբերման մասին:

Դեկտեմբերի 19-ին Բրիտանիայում շնչուղիների նոր և առաջացող վիրուսային սպառնալիքների գծով կոնսուլտացիաների խորհուրդը հաստատել է, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը տարածվում է մեծ արագությամբ և բնակչությունից էլ ավելի մեծ զգուշություն է պահանջում: Թեև վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատումների, կարող է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել սովորականից, առայժմ ոչ մի բան չի վկայում այն մասին, որ դա ավելի վտանգավոր է մահացության կամ հոսպիտալարցման տեսակետից: Մի շարք երկրներ այդ նորության ֆոնին հայտարարել են Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության դադարեցման մասին: