Ինչ նպատակներով է իրականացվում «Նիկոլ» նախագիծը, և ովքեր են դրա մասնակիցները (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է հասարակական գործիչ, Այլընտրանքային քաղաքապետարան նախաձեռնող թիմի ղեկավար Սոնա Աղեկյանը, որը ոստիկանություն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապի գործով՝ ընդդեմ  Նիկոլ Փաշինյանի, Հայկ Մարությանի և բոլոր ՔՊ-ականների դեմ, որոնք այդ թատրոնը սարքել էին, ինչպե՞ս է արձագանքնել ոստիկանությունը։

Խոսեցինք պատերազմից հետո տեղի ունեցող գործընթացներից՝ Սյունիքի մարզում դիրքերի հանձնումից, դեպի Եռաբլուր քայլերթից և այնտեղ հերթական ներկայացումից։

Այսօր ավագանու նիստի ժամանակ քննարկվել է հաջորդ տարվա պարգևավճարների բյուջեն, ինչպես նաև առաջարկ է եղել մինչև 100 տոկոսով ավելացնել պաշտոնյաների աշխատավարձը այն դեպքում, երբ պատերազմից հետո տասնյակ հազարավոր անօթևաններ կան երկրում և նրանց հարկավոր է տներով, կացարաններով ապահովել։

Մանրամասները՝ տեսանյութում