Արցախի և ՀՀ վիճելի տարածքներում սեփականության պաշտպանության խնդիրները (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Իրավունքի սահման» իրավապաշտպան ընկերության տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը

Գևորգ Հովհաննիսյանի հետ խոսեցինք Արցախի Հանրապետության և ՀՀ տարածքում ունեցվածք, տուն, տարածքներ կորցրած քաղաքացիների իրավունքների մասին։ Արդյո՞ք իրավական երաշխիքներ գոյություն ունեն, որ պատերազմի հետևանքով թշնամու տիրապետության տակ անցած տների ու ունեցվածքի համար դրանց սեփականատերերը համարժեք փոխհատուցում կստանան և կկարողանան նորից բնականոն կյանքով ապրել։ Ի՞նչ բացեր և խնդիրներ կան այս ոլորտում։

Գևորգ Հովհաննիսյանն ասաց, որ նման մեխանիզմներ կան, սակայն այսօրվա դեղնակտուցներն ի վիճակի չեն այդ մեխանիզմներով միջազգային հարթակներում պահանջատիրության հարցեր բարձրացնել և հաջողությունների հասնել։ Մինչդեռ ադրբեջանում այսօր արդեն հարց է ձևավորվում միջազգային ատյաններում Հայաստանի դեմ դատական հայցեր ներկայացնելու և ունեզրկվածների համար հսկայական գումարներ իբրև փոխհատուցում պահանջելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում