Եթե ԱԶԳ ես, ապա բուժիր աչքերիդ կուրությունն այն բալասանով, որը քոնն է. Սենոր Հասրաթյան

«Անհասցե ուղերձներ» շարքից.

Աշխարհին չի կարելի նայել կույրի անզորությամբ, մանավանդ, որ շուրջ բոլորդ զորավոր աչք ունեն այդ աշխարհի վրա… Իսկ, եթե, անգամ վճռել ես քո պատկերացրած աշխարհը տեսնել այն աչքով, որն ունես, ապա աշխատիր չակնկալել ուրիշների գթասրտությունն ու ողորմածությունը, քանզի նրանցից ամեն մեկն ունի իր մշտական շահը: Եթե ԱԶԳ ես, ապա բուժիր աչքերիդ կուրությունն այն բալասանով, որը քոնն է… Կորսված զորությունդ վերականգնիր այնպես, որ ունակ լինես քո աշխարհի վրա աչք ունեցողների տեսողությունը մթագնել սեփական կարողությամբ… Հակառակ դեպքում լինելու ես կույրի անզորությամբ աշխարհին նայող…

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից։