Սյունեցիները փակել են Գորիս-Տաթև ավտոճանապարհը

Սյունիքի մարզի բնակիչները փակել են Գորիս-Տաթև ավտոճանապարհը՝ նպատակ ունենալով արգելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Գորիս:

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ակցիային մասնակցում են նաև Գորիսի քաղաքապետի տեղակալներ Մենուա Հովսեփյանը և Իրինա Յոլյանը:

Ավելի վաղ սյունեցիները հավաքվել էին Սյունիքի դարպասների մոտ՝ նույն պահանջով: Ոստիկանությունն էլ գտնվում էր Գորիսի ելքի մոտ՝ արգելելով քաղաքացիներին դուրս գալ քաղաքից և իրականացնել իրենց ակցիան: Սյունեցիների ու ոստիկանության միջև քաշքշուկ ու ծեծկռտուք է տեղի ունեցել։