Օնիկ Գասպարյանը գնացել էր Կառավարություն. 168.am

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն այսօր շտապ Կառավարություն է գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման: Այս մասին հայտնում է 168.am-ը:

Ենթադրվում է, որ քննարկման առանցքում եղել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը:

Հիշեցնենք, որ երեկ մինչև ուշ գիշեր ԳՇ պետն աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում, խորհրդակցություն անցկացրել զորամիավորման սպայակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, ծանոթացել է սյունեցիների մտահոգություններին, համայնքապետերին ու զինվորականներին առաջադրել կոնկրետ խնդիրներ: Իսկ վաղը Սյունիքի մարզ է այցելելու Նիկոլ Փաշինյանը, ուստի ԳՇ պետը Փաշինյանին սյունիքյան այցից առաջ փորձել է ծանոթացնել ստեղծված բարդ իրավիճակին և առկա տրամադրություններին: